Posted in Uncategorized

Առակներ

Ներկայի, անցյալի և ապագայի մասին

Երեք իմաստուն վիճում  էին, թե որն է մարդու համար ամենակարևորը` նրա անցյալը, ներկան, թե ապագան։
Իմաստուններից  մեկն ասում է․
-Իմ անցյալը ինձ դարձնում է այն, ինչ կամ։ Ես կարողանում եմ անել այն,  ինչ սովորել եմ անցյալում։ Ես հավատում եմ ինձ, որովհետև ինձ հաջողվել է անել այն գործերը, որոնք ես վաղուց ձեռնարկել էի։ Ինձ դուր են գալիս մարդիկ կամ էնպիսինները, որոնց հետ ես առաջ լավ էի զգում: Հիմա ես նայում եմ ձեզ, տեսնում եմ ձեր ժպիտները և սպասում  ձեր առարկություններին, որովհետև առաջին անգամը չէ, որ մենք վիճում ենք, և ես արդեն գիտեմ, որ դուք  սովոր չեք առանց առարկության համաձայնության գալ։
-Իսկ դրան հնարավոր չէ համաձայնել,-ասաց մյուսը,- եթե դու ճիշտ ես, ուրեմն մարդը պիտի դատապարտված լինի և սարդի պես օր օրի նստի իր սովորությունների սարդոստայնում։ Մարդն է ստեղծում  իր ապագան։ Կարևոր չէ, թե այժմ ես ինչ գիտեմ և ինչ եմ կարողանում. ես կսովորեմ այն, ինչ  ինձ անհրաժեշտ  կլինի ապագայում: Իմ պատկերացումը, թե ինչպիսին եմ  ցանկանում լինել երկու տարի անց, ավելի  իրական է, քան իմ հիշողություններն առ  այն, թե ինչպիսինն եմ  եղել երկու տարի առաջ, որովհետև իմ գործողությունները  կախված չեն նրանից, թե  ինչպիսինն եմ ես եղել, այլ` ինչպիսինն եմ  պատրաստվում դառնալ։ Ինձ դուր են գալիս մարդիկ, որոնք նման չեն  նրանց, ում ես ճանաչել եմ վաղուց։  Եվ ձեզ հետ զրույցը հետաքրքիր է, քանի որ ես այստեղ ակնկալում եմ հետաքրքիր պայքար և մտքերի անսպասելի շրջադարձեր:
-Դուք ամբողջովին ձեր տեսադաշտից բաց եք  թողել, որ անցյալն ու ապագան գոյություն ունեն միայն մեր մտքերում,- միջամտեց երրորդը: Անցյալն արդեն գոյություն չունի։ Ապագան էլ  դեռ չկա։ Եվ անկախ նրանից` հիշում եք դուք անցյալը կամ երազում  ապագայի մասին, գործում եք  միայն ներկա ժամանակում։ Միայն ներկայում դու կարող ես ինչ-որ բան փոխել քո կյանքում. ոչ անցյալը, ոչ ապագան մեզ ստորակա չեն։ Միայն ներկայում կարող ես երջանիկ լինել. անցյալի երջանկության մասին հիշողությունները տխուր են, ապագա երջանկության սպասումը` տագնապալի:

Տղան և խնձորենին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառը սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր: Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նրան ծառը:
– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն,– պատասխանում է տղան,– ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր: Մի օր տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ,– պատասխանում է ծառը,– բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերն ու երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ: Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:

– Արի և խաղա ինձ հետ,– ասում է նա:
– Ես արդեն մեծ եմ,– պատասխանում է տղամարդը,– ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար,– ասում է ծառը,– դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում: Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:

– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– ասում է ծառը,– իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:
– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար,– արցունքոտ աչքերով ասում է ծառը,– միակ բանը, որ մնացել է` իմ չորացող կոճղն է:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ,– պատասխանում է մարդը,– միայն մի լավ տեղ՝ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:
– Շատ լավ,– ասում է ծառը,– իմ հին կոճղը ամենալավ տեղն է հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր:

Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերում երջանկության արցունքներ են երևում:

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ նրանց հետ, վազել նրանց շուրջը: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիքն ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն: Կարելի է ասել, որ տղան ծառի հետ դաժան վարվեց, բայց հենց այդպես էլ մենք ենք վարվում մեր ծնողների հետ: Մենք նրանց վերաբերվում ենք, ինչպես սովորական ինչ-որ բանի: Մինչև ուշ չի լինում, մենք չենք գնահատում այն ամենը, ինչ նրանք անում են մեզ համար:

Posted in Uncategorized

Ինչպես եմ ես պատկերացնում իմ ապագան

Ես պատկերացնում եմ, որ ապագայում ունեմ մեծ տուն, որը գտնվում է
բնության մեջ։ Իմ տանը ինձ հաճախ հյուր են գալիս իմ ընկերները։
Ես արդեն դարձել եմ լավ գիթառիստ և ընկերներիս հետ երաժշտական
երեկոներ ենք անում։ Ես արդեն եղել էմ ԱՄՆ-ում և տեսել էմ Ազատության արձանը։
Ես շատ երազանքներ ունեմ, որոնք ուզում էմ որ ապագայում կատարվեն։

Posted in Uncategorized

Տասնորդական կոտորակների բազմապատկումը բնական թվով

Առաջադրանքներ

1․ Հաշվիր՝
ա) 2,4 × 3 = 7,2
բ) 5,6 × 7 = 39,2
գ) 1,2 × 9 = 10,8
դ) 0,3 × 8 = 2,4
ե) 4,75 × 6 =28,5

2․ Կատարի՛ր բազմապատկումը՝
ա) 0,6 × 5 = 3
բ) 3,25 × 4 = 13
գ) 7,1 × 3 = 21,3
դ) 9,8 × 2 = 19,6
ե) 0,05 × 10 = 0,5

3․ Կատարի՛ր բազմապատկում

  1. 2,5 × 10 = 25
  2. 0,7 × 10 = 7
  3. 3,04 × 10 = 30,4
  4. 5,9 × 10 = 59
  5. 0,08 × 10 = 0,8
  6. 6,003 × 10 = 60,03
  7. 0,045 × 10 = 0,45
  8. 1,2 × 100 =120
  9. 0,35 × 100 = 35
  10. 4,07 × 100 = 407
  11. 6,003 × 100 = 600,3
  12. 0,008 × 100 = 0,8
  13. 3,141 × 100 = 314,1
  14. 0,095 × 100 = 9,5
  1. 2,5 × 1000 = 2500
  2. 0,07 × 1000 = 700
  3. 5,643 × 1000 = 70
  4. 0,009 × 1000 = 9
  5. 3,141 × 1000 = 3141
  6. 0,0005 × 1000 = 0,5
Posted in Uncategorized

Շնչառությունը կենդանի օրգանիզմներում

Կենդանի օրգանիզմների կարևոր հատկանիշներից է նյութափոխանակությունը: Կենդանի օրգանիզմների նյութափոխանակության կարևոր դրսևորում է գազափոխանակությունը:

Այն գազափոխանակությունը, երբ օրգանիզմը օդից կլանում է թթվածին և անջատում ածխաթթու գազ կոչվում է շնչառություն:

Կենդանի օրգանիզմների կայսրության զգալի մասը հարմարված է միայն գոյատևել թթվածնով հարուստ միջավայրում:

Թթվածինը մասնակցում է սննդի քայքայման և նրանից կենսական էներգիայի անջատման գործընթացին:

Գոյություն ունի շնչառության երկու բաղադրիչ` արտաքին և ներքին:

Ներքին շնչառությունը կոչվում է նաև բջջային:

Օրգանիզմի փոխադրական համակարգերի շնորհիվ յուրաքանչյուր բջիջ` մեկ առ մեկ ստանում է սննդանյութ և թթվածին: Բջիջը դրանցից ստանում է էներգիա և կենսագործում:

Բջջային շնչառության ձևերը, գրեթե անփոփոխ, բնորոշ են բոլոր տիպի կենդանի օրգանիզմներին:

Արտաքին շնչառությունը գազափոխությունն է օրգանիզմի և օդի միջև:

Արտաքին շնչառությամբ միմյանցից տարբերվում են՝ պարզագույն օրգանիզմները, բույսերը, կենդանիները:

Պարզագույն օրգանիզմները հիմնականում միաբջիջ օրգանիզմներն են կամ բազմաբջիջ ստորակարգ կենդանիները: Նրանք շնչում են օրգանիզմի ամբողջ մակերեսով:

Բույսերը շնչառության հատուկ մասնագիտացված օրգան համակարգ չունեն: Թթվածինը բջիջներին բաշխվում է միջբջջային տարածություններով: Բույսը տերևի ստորին մակերեսին ունի հատուկ բջիջներ, որոնք կոչվում են հերձանցքներ: Դրանք առաջանում են երկու կիսալուսնաձև բջջից, որոնք բացվում և փակվում են: Բացված վիճակում կատարվում է գազափոխանակություն բույսի և օդի միջև: Հերձանցքներով գոլորշանում է նաև ջուրը:

Բարձր կազմավորված կենդանիներն ունեն շնչառության մասնագիտացված օրգան համակարգ:

Ջրային կենդանիների շնչառության օրգանն է` խռիկները:

Ցամաքային կենդանիների շնչառության օրգանն է` թոքերը:

Միջատների շնչառության օրգանն է` շնչառական խողովակները՝ տրախեաները:

Կենդանիների շնչառության օրգան կարող է լինել նաև մաշկը: Գորտի գազափոխանակության գրեթե կեսն ապահովում է մաշկը:

Առաջադրանք․

Առանձին տեսասահիկով (PowerPoint-ով) ներկայացրել կենդանիների, բույսերի և մարդու շնչառության սխեման։

Posted in Uncategorized

Զանգի-Զրանգի: Ղազարոս Աղայան

​1

Մարդ ու կնիկ մի տղա ու մի աղջիկ են ունենում․ տղան հասած է լինում արդեն, իսկ աղջիկը դեռ բարուրումն է լինում։ Այս աղջիկը դեռ հազիվ հինգ ամսական եղած՝ սրանց տանը տարօրինակ բաներ են պատահում։ Երբ ոչ ոք չի լինում տանը, բացի ծծկեր աղջկանից, գալիս տեսնում են, որ շատ ուտելու բաներ կան պակասած։ Բադիով կաթն է լինում դրած՝ տեսնում են դատարկված, մածուն է լինում՝ նույնպես, տաշտումն է՛լ հաց չի մնում, բղուղներումը՝ յուղ․ այսպես և ուրիշ շատ բաներ։ Կարծում են, որ գող պիտի մտած լինի տուն, բայց տղան ուրիշ բան է մտածում և ոչ ոքի բան չի ասում։

Մեկ անգամ, երբ ոչ ոք չի լինում տանը, տղան թաք է կենում մի մութ քնջում և տեսնում է, որ ի՞նչ, ահա՛ իր ծծկեր քույրը վեր կացավ, թողած բաժինը կուլ տվավ, ընկավ տաշտի վրա, տեսավ՝ հաց չկա, այլ միայն խմոր է հունցած, ընկավ խմորի վրա և տաշտը մաքուր սրբեց, հետո ընկավ դեսուդեն, շատ հոտոտեց, տեսավ՝ էլ բան չկա, սուս ու փուս գնաց իր տեղը պառկեց, ինչպես մի անմեղ երեխա։ ​

Մայրը դուրս էր գնացել թոնիրը վառելու․ երբ որ եկավ, որ խմորը գնդե, տեսավ՝ խմոր չկա։ Տղան դուրս եկավ մի անկյունից, մորը դուրս կանչեց և պատմեց նրան, ինչ որ տեսել էր աչքովը։

Մայրը չհավատաց, թե ինչպե՞ս կարելի է, այդպես բան չի լինիլ։

Տղան ասաց.

― Ուրեմն, դո՛ւք գիտեք, այդ դուք, այդ ձեր աղջիկը, ինչ կուզեք՝ արեք․ ես այս տանը չեմ կարող մնալ․ դա որ մի քիչ էլ մեծանա, մեզ ամենքիս էլ կուտի․ դա դև է, դա վիշապ է և ոչ թե աղջիկ։

Այս ասաց տղան ու հեռացավ իրանց տանից։ Քիչ որ հեռացավ իրանց տանից՝ ճանապարհին նստեց։ Քաղցած էր, ուտելու հաց չուներ, մի քանի հատ չորցրած ծիրան ուներ ջեբումը, հանեց կերավ և կորիզները թաղեց այնտեղ։ Այդ կորիզներից հետո երեք ծիրանի ծառեր դուրս եկան։2

Տղայի անունը Թաթուխ էր։ Թաթուխը գնաց ընկավ չոլեչոլ, որ դուրս գա մի ուրիշ աշխարհ, բայց ո՛չ քաղաք գտավ, ո՛չ գյուղ․ տեսավ՝ մի հովտի մեջ ոչխարներ են արածում, գնաց դեպի այն կողմը։ Գնաց տեսավ, որ ոչխարների մոտ հովիվ չկա։ Երեկոյան դեմ, երբ ոչխարի հոտը թեքվեց դեպի իր փարախը, Թաթուխն էլ նրանց հետ գնաց։ Երբ որ հոտը փարախ հասավ, մեկ մարդ ու կնիկ դուրս եկան մի քարայրից, երկուսն էլ կույր, կթեցին իրանց ոչխարները շոշափելով, իրանց ուտելու բաժինը վերցրին մի ջոկ ամանում, տարան հաց բրդեցին մեջը և սկսեցին ուտել։ Թաթուխը կամաց մոտեցավ բրդած ամանին և մի կողմից էլ ինքն սկսեց ուտել։ Կույրերը չիմացան, որ մի նոր հացընկեր ունին, և թեև չկշտացան այս անգամ, բայց ձայն չհանեցին։ Այս բանը կրկնվեց մի քանի անգամ։ Մեկ օր էլ մարդն ասաց կնկանը.

― Ա՛յ կնիկ, այս քանի օր է՝ ես քաղցած եմ մնում, կաթն ամեն օրվա չափ է լինում, բայց ես չեմ կշտանում։

Կնիկն էլ ասաց.

― Ա՛յ մարդ, ես կարծում էի, թե դու սովորականից շատ ես ուտում, էնդուր եմ ես քաղցած մնում․ ուրեմն, մենք երկուսս էլ քաղցած ենք մնում, չլինի՞ թե՝ մի ուրիշ մարդ մասնակից է լինում մեր սեղանին։

― Շատ հավանական է, որ այդպես լինի։ Ես մի ուրիշ բան էլ եմ նկատել։ Մինչև հիմա ոչխարները մենք էինք տուն քշում, բայց հիմա իրանք իրանց են ներս գնում, երևի մի քշող կա նրանց։ Գիտե՞ս ինչ է. հաց ուտելիս, երբ որ ես կհազամ, դու իսկույն երկու ձեռքդ մեկնի՛ր, ես էլ մյուս կողմից կպարզեմ, և այսպիսով, եթե մեր կողքին մարդ լինի, կգրկենք նրան։

Երեկոյին հաց ուտելիս մարդ ու կնիկ կատարեցին իրանց պայմանը և մեր Թաթուխին իրանց ճանկը գցեցին։

― Ո՞վ ես դու― ասացին,― ինչո՞ւ ես քեզ թաքցնում մեզանից։

Թաթուխն ասաց.

― Ես մի օտարական մարդ եմ, եկել եմ ձեր օջախն եմ ընկել, դուք եղեք ինձ հայր ու մայր, ես կլինիմ ձեզ որդի, հովվություն կանեմ և ձեզ կպահպանեմ։― Շա՛տ լավ,― ասացին,― ուրեմն, քեզ հենց Աստված է ուղարկել մեզ համար, մենք զավակ չունինք, դո՛ւ եղիր մեզ որդի։ ​3

Մյուս օրը հայրը Թաթուխին պատվեր տվավ և ասաց.

― Լսի՛ր, որդի․ երբ ոչխարը կտանես արածացնելու, ո՛չ ձախ կողմի սարը կտանես և ո՛չ աջ, այլ՝ ուղիղ մեր դեմուդեմի սարը կտանես։

― Շա՛տ լավ,― ասաց Թաթուխը, բայց հոր պատվերը չկատարեց։ Երկրորդ օրը հոտը քշեց ձախակողմյան սարը և հանդիպեցավ այնտեղ մի դիվական հարսանիքի։ Հավաքվել էին բոլոր քաջքերը և զուռնով ու դափով հարսանիք էին անում։ Սրանք որ տեսան Թաթուխին՝ գնացին բռնեցին և քաշ տվին տարան իրանց խնջույքը։ Ասացին.

― Տեսնում ես՝ հարսանիք է, մենք ամենքս զբաղված ենք, պետք է մեզ համար փայտ կոտրտես։

Թաթուխը հոժարեցավ և, կացինը ձեռքն առած՝ սկսեց ճեղքել մի ահագին գերան։ Հենց որ գերանի ճեղքը բաց արավ մի քանի սեպով, կանչեց բոլոր քաջքերին, թե՝ եկեք, եկեք, շո՛ւտ արեք, ձեզ մի նոր օյին ցույց տամ, որ ձեր հարսանիքի խնդությունը ավելի կատարյալ լինի։ Հավաքվեցան բոլոր քաջքերը, նույնիսկ՝ փեսացուն ու հարսնացուն էլ։

― Աբա՜,― ասացին,― ի՞նչ օյին պիտի ցույց տաս։

Թաթուխն ասաց.

― Ձեռքներդ դրե՛ք այս ճեղքումը, ես հետո ցույց կտամ։

Ամենքն էլ շտապելով ձեռքները դրին գերանի ճեղքումը, որ շուտով տեսնեն օյինը։

Թաթուխն իսկույն սեպերը հանեց, և բոլոր քաջքերը միաբերան սկսեցին աղիողորմ ոռնալ։

― Վա՜յ, վա՜յ, կոտորվեցինք, այս ի՞նչ արավ այս մարդը․ մի՞թե այսպես օյին կլինի։

Թաթուխն ասաց.

― Այդ դեռ առաջաբանն է, օյինը հետո պետք է լինի։ Ասացե՛ք, դո՞ւք եք հանել իմ հորն ու մոր աչքերը և որտե՞ղ եք պահել… Մինչև նրանց աչքերը չտաք, ձեզ փրկություն չկա։

― Այո՛, այո՛, վա՜յ, վա՜յ,― ասաց մեկը, որի սիրտը ամենից շատ էր կսկծում ցավից…― Ահա այնտեղ է, այնտեղ, այն թփի տակին, գնա՛ վերցրու և ազատիր մեզ։

Թաթուխը գնաց վերցրեց աչքերը և եկավ հարցրեց. ​

― Աչքերը գտա, բայց ինչպե՞ս պետք է սաղացնեմ։

― Աչքերը կդնես իրանց տեղը և մեր նորահարսի աղլուխովը կշփես, իսկույն կառողջանան։

Թաթուխը գնաց վերցրեց նորահարսի աղլուխը։

― Դե, հիմա ազատի՛ր մեզ,― աղաղակեցին ամենքը։

― Կազատեի, բայց ո՞վ է երաշխավոր, որ դուք ձեր վրեժը չեք լուծիլ և մեծ պատառս ականջս չեք թողնիլ։ Չէ՛, այդ հույսը մի՛ ունենաք ինձանից, ձեզ փրկություն չկա, լացե՛ք ձեր սև օրը։Դևերի հարսանիքը սուգի փոխվեցավ։ Աղաչանք, պաղատանք չազդեցին նրա վրա, ու ի՜նչ խելք կլիներ, եթե փրկեր։ Կացինը ձեռն առավ մեր Թաթուխը և մեծից սկսած մինչև փոքրի գլուխները ջախջախեց, և այն սարը սրբեց դարանագործ դևերից։ 

​4

Երեկոյին, երբ որ տուն դարձավ, կույրերի աչքերը դրավ իրանց տեղը, շփեց քաջքուհու աղլուխովը, և նրանք իսկույն առողջացան։ Փաթաթվեցին Թաթուխին և, փոխ առ փոխ համբուրելով, չգիտեին ինչպես հայտնեն իրանց շնորհակալությունը և սրտների ուրախության անչափությունը։

Այս դեպքից սիրտ առած՝ մյուս օրը Թաթուխն իր հոտը քշեց դեպի աջակողմյան սարը։ Հենց որ սարի գագաթը հասավ, մի ահագին մռնչյուն լսեց, նույնը լսեցին և ոչխարները և դողդողալով սկսեցին ետ-ետ քաշվիլ։ Թաթուխը չկտրեց նրանց առաջը, բայց ուզեց ի՛նքն աչքովը տեսնել, թե ինչ գազան էր այդ մռնչողը։

Գնաց ձայնի ուղղությամբ, մինչև հասավ մի քարայրի, որի դռանը նստած մռնչում էր իրան անծանոթ մի գազան։ Եթե ասեր՝ առյուծ է, առյուծ չէր, եթե ասեր՝ վագր է, վագր չէր, եթե ասեր վարազ է, վարազ չէր, բայց ինչ որ էր՝ մի սարսափելի գազան էր և իր կազմվածքովը ավելի շան նմանություն ուներ, միայն՝ շանից տասնապատիկ մեծ։

Մինչդեռ Թաթուխը, մի քարի տակ թաք կացած, գազանին էր մտիկ տալիս, գազանն արդեն վաղուց էր նկատել նրան։

― Է՜յ մարդ,― կանչեց գազանը մարդկային լեզվով,― ես ծնունդի վրա եմ, կարող չեմ տեղիցս շարժվիլ, ե՛կ ինձ ծնեցրու, մի՛ վախենար, քեզ մի վնաս չի լինիլ։

Երբ որ գազանը մարդու լեզվով խոսեց, Թաթուխը սիրտ առավ՝ ասելով մտքումը. «Մարդու լեզվով խոսողը մարդու խղճմտանք էլ կունենա, գնամ ազատեմ»։

Թաթուխը երբ որ մոտեցավ գազանին, գազանն ասաց.

― Եթե ջուխտ ծնեմ՝ քեզ ուտելու եմ, իսկ եթե կենտ՝ կյանքդ քեզ կընծայեմ։

― Դո՛ւ գիտես,― ասաց Թաթուխը,― յա՛ բախտ, ինչ կլինի՝ կլինի։

Գազանի ցնկնած առաջին կորյունը Թաթուխը ձգեց իր հովվական պարկի մեջ, երկրորդը՝ նմանապես, երրորդից հետո տեսավ, որ էլ չկա, այն դրավ գազանի առաջին և ասաց.

― Ահա՛ այս մեկն ես ցնկնել, և կարժե՞ր միթե սրա համար այդչափ մռնչալ։

Գազանն ամաչեց իր գազանությունից.

― Գնա՛,― ասաց,― կյանքդ քեզ եմ նվիրել, և եթե քո հոտն այս կողմը բերես, կարող ես ապահով լինել իմ կողմից, քեզ մի վնաս չի լինիլ։

5

Թաթուխը տուն տարավ նորածին լակոտները, որոնց աչքերը դեռ խփած էին, ու նրանց կերակրեց ոչխարի կաթով։ Այդ լակոտները մեծացան ու դառան իբրև ամենահավատարիմ շներ իր համար։

Թաթուխը նրանց մեկի անունը դրավ Զանգի, մյուսինը՝ Զրանգի։ Երբ որ մի տեղ էր գնում, տանում էր հետը, իսկ տանը եղած ժամանակ նրանց պահում էր շղթայակապ։

Սրա վրա անցավ տասը տարի կամ մի քիչ ավելի կամ պակաս, այդ Աստված գիտե. Թաթուխն ուզեց գնալ դեպի իր ծննդարանը, որ տեսնե՝ ի՞նչ վիճակի մեջ են այժմ իր ծնողները։ Իր այս միտքը հայտնեց իր նոր հորն ու մորը, նրանք էլ կամք տվին այն հուսով, որ շուտով կվերադառնա։ Թաթուխը մի աման կաթով լցրեց, դրեց թարեքին և հորն ու մորն ասաց. ​

― Նայեցեք այս կաթին․ երբ որ տեսնեք՝ գույնը փոխել է, կարմրել է կամ սևացել, իմացեք, որ ես մի նեղության մեջ եմ, իսկույն կարձակեք իմ Զանգին ու Զրանգին, նրանք ինձ օգնության կհասնեն։

Թաթուխը գնաց և հասավ երեք ծիրանի ծառերին, որոնք արդեն շատ բարձրացել և ահագին կոկ ծառեր էին դառել։ Իջավ այդտեղ, փոքր-ինչ հանգստացավ և հետո գնաց իր ծննդարանը։ Ի՞նչ ծննդարան… էլ ո՛չ մի շունչ չկար կենդանի, ամբողջ գյուղը մնացել էր կանգուն, բայց մեջը բնակիչ չկար։ Թաթուխը ձիով էր գնում, հետն էլ մի խուրջին ուներ՝ ճամփի պաշարով լիքը։ Ձին քշեց ուղղակի դեպի իրանց տուն և իջավ դռանը։ Մտավ ներս և, ո՜վ հրաշք, տեսավ՝ իր քույրը նստած իրանց օջախի առջև, և ուրիշ ոչ ոք։ Քույրը վեր կացավ, փաթաթվեց եղբոր շլնքին, ասելով.

― Դու բարո՜վ ես եկել, հազա՜ր բարով, իմ եղբայր, իմ աչքիս լույս, ո՞ւր էիր, ինչո՞ւ ուշացար այսքան։― Այս ասաց քույրը և շտապելով դուրս եկավ դուռը։

Տեսավ՝ ձին կապած, խուրջինը վրան։ Խուրջինն ամբողջ կուլ տվավ և ներս գնաց եղբոր մոտ ու հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, առանց խուրջինի՞ ես եկել։

― Այո՛,– պատասխանեց Թաթուխը և իսկույն հասկացավ, որ խուրջինը կուլ է տվել։

Քույրը մեկ էլ դուրս եկավ և ձիու մեկ ոտը կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քեզ մատաղ, ձիդ երե՞ք ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց Թաթուխը։

Քույրը դուրս գնաց և ձիու երկրորդ ոտն էլ կերավ ու ներս գալով հարցրեց.

― Եղբա՛յր ջան, քույրդ քեզ մատաղ, ձիդ երկո՞ւ ոտով ես բերել։

― Այո՛,― պատասխանեց եղբայրը։ ​

Քույրն շտապով դուրս գնաց և երրորդ ոտը կերավ ու էլի ներս գալով հարցրեց.

― Եղբայր ջան, ձիդ մի՞ ոտով ես բերել։

― Այո՛,― ասաց Թաթուխը, որի սիրտն արդեն սկսել էր դողդողալ։ «Ձին ուտելուց հետո պիտի ինձ էլ ուտի․ ի՞նչ պիտի անեմ ես, ինչպե՞ս պիտի ազատվեմ»,― մտածում էր նա։

Քույրը դուրս գնաց, չորրորդ ոտն էլ կերավ, էլի ներս եկավ և հարցրեց.

― Եղբա՛յր ջան, ոտքո՞վ ես եկել։

― Այո՛, քույրիկ ջան, ոտքով եմ եկել, ոտքով էլ պիտի գնամ, բայց չգիտեմ՝ պիտի թողնե՞ս, թե՞ ոչ։

― Վո՜ւյ, քոռանամ ես, եղբա՛յր ջան, ինչպե՞ս կթողնեմ, ահա քանի տարի է աչքս քո ճանապարհին է, թե՝ երբ պիտի եղբայրս գա, որ սրտիս մեջ տեղ տամ նրան։ Ով գիտե քաղցած ես, սպասի՛ր, ես գնամ քեզ համար հաց բերեմ։

Քույրը դուրս գնաց թե չէ՝ տան անկյունից մի աքաղաղ դուրս եկավ և ասաց Թաթուխին.

― Ա՛յ տղա, քույրդ գնաց ատամները սրելու, որ գա քեզ ուտի, ճար ունես՝ տե՛ս։

― Ի՞նչ ճար անեմ, չգիտեմ,― ասաց տղան։

Աքաղաղն ասաց.

― Մուշտակդ հանիր, մեջը մոխրով լցրու, հերթիցը[8] կախ արա, ինքդ դուրս եկ, փախիր։ Նա կգա՝ կընկնի մուշտակիդ վրա, աչքերը մոխրով կլցվեն, մինչև նա աչքերը կմաքրե, դու բավական տեղ գնացած կլինիս։

Ինչպես ասաց աքաղաղը, տղան էլ այնպես արավ ու փախավ։ Աղջիկը եկավ, տեսավ՝ եղբայրը չկա, մուշտակն ընկավ աչքովը, կարծեց նա ինքն է՝ եղբայրը, գազանի պես վրա ընկավ, քրքրեց, մոխիրը թափվեց վրան և աչք ու բերան ​լցրեց։ Տեսավ որ խաբված է՝ սաստիկ կատաղեց, շուտով թափ տվավ մոխիրը, աչքերը սրբեց ու վազեց եղբոր հետևից։

Թաթուխը բավական հեռացել էր. ետ մտիկ տվավ, տեսավ՝ քույրն արդեն հասվեհաս է, ինքն էլ ջանք արավ, հասավ ծիրանի ծառերին և մագլցեց մեկի վրա։

Քույրը հասավ, փորձեց ինքն էլ բարձրանալ ծառը, չկարողացավ, սկսեց ատամներով կրծել ծառի բունը և այնքան կրծեց, որ բոլորովին կտրեց։ Կտրած ծառն ընկավ ​երկրորդ ծառի վրա, տղան էլ նույն ծառի ծայրին նստեց։ Աղջիկն սկսեց կրծել երկրորդ ծառը։ Սա էլ կոտրվեց, ընկավ երրորդ ծառի վրա։ Աղջիկն սկսեց կրծել երրորդ ծառը։

Այս միջոցին Թաթուխի հայրագիրն ու մայրագիրը նայեցին նշան դրած կաթին, տեսան, որ կարմրել է, իսկույն արձակեցին Զանգի-Զրանգին։ Մտերիմ գազաններն իսկույն գտան իրանց տիրոջ հետքը, տեսան, թե ո՛ր կողմն է գնացել և ի՛նչ ճամփով, հսկայական ոստյուններ անելով մի ակնթարթում հասան իրանց տիրոջը։ Վերջին ծառն արդեն ընկնելու վրա էր, երբ որ նրանք հասան։ Թաթուխը նրանց տեսավ թե չէ՝ կանչեց վերևից.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն կաթի։

Նրանք էլ այնպես հախռեցին[11] աղջկանը և այնպես կուլ տվին, որ միայն մի պուտ արյուն կաթեց մի տերևի վրա։

Տղան իջավ ծառիցը, Զանգի-Զրանգին փաթաթվեցին նրա ոտներին և կաղկանձելով հայտնեցին իրանց ուրախությունը տիրոջ ազատության համար։ Թաթուխն էլ նրանց գլխները շփեց և հայտնեց իր շնորհակալությունը։ Հետո արյունոտ տերևը վերցրեց, ծալեց, դրավ ծոցումը և ընկավ ճամփա։ Շատ գնացին թե քիչ՝ սրանք հանդիպեցին մի քարվանի։ Քարվանի տերը որ տեսավ Թաթուխի շները՝ շատ հավանեց և ասաց մտքումը. «Եթե այս առյուծանման շներն իմս լինին, էլ հարամուց երկյուղ չեմ ունենալ, հարյուր հարամի (քարվան կտրող ավազակ) էլ որ լինին, սրանք երկուսով ամենի պատասխանն էլ կտան»։

Հետո, դառնալով Թաթուխին, ասաց.

― Այ տղա, ե՛կ այդ շները տուր ինձ. քանի ջորի որ ուզես՝ իմ քարվանից վերցրո՛ւ իրանց բեռներով։

― Բոլոր քարվանդ էլ որ տաս, էլի չեմ տա,― ասաց Թաթուխը։

― Ուրեմն, դու քո երկու շանով ավելի՞ հարուստ ես, քան թե ես իմ ահագին քարվանով։

― Կարծեմ որ այդպես է,― պատասխանեց Թաթուխը։― Քո ահագին քարվանը քո կյանքը չի փրկիլ, դեռ կարող է քո մահվանդ էլ պատճառ լինել, որովհետև եթե հարամիքը գան՝ առաջ քեզ կսպանեն, հետո ապրանքդ կտանեն, իսկ իմ կյանքս ապահով է, քանի որ սրանք կան։ Ուզենամ՝ այս րոպեիս քո բոլոր քարվանդ ձեռիցդ կխլեմ սրանց օգնությամբ, բայց ես հարամի չեմ, որ այդպես անեմ։

Այսպես խոսելով բավական տեղ գնացին, հետո քարվանի տերն ասաց.

― Որովհետև շներդ ինձ չես տալիս ոչ մի գնով, ե՛կ ես քեզ մեկ հեշտ բան կասեմ, եթե իմանաս՝ իմ քարվանը քեզ, իսկ եթե ոչ՝ քո շներն ինձ։

Թաթուխն ասաց.

― Համաձայն եմ. ասա՛, տեսնեմ՝ ի՞նչ պիտի ասես։

― Ահա՛ տես իմ այս ձեռիս գավազանը․ եթե իմանաս, թե՝ սա ինչի՞ է, իմ քարվանը քեզ, իսկ եթե չիմանաս՝ քո շներն ինձ։

― Շատ բարի,― ասաց Թաթուխը և սկսեց իր գիտեցած բոլոր ծառերի անունը տալ, ասելով՝ հոնի է, զկռի է, սզնի է, բոխի է, աճարքի է, լորի է, թխկի է, տկողնի է, կաղնի է… և այսպես շատ ծառերի անուն տվավ, մինչև որ բոլոր գիտցածը հատավ, բայց ոչ մեկն էլ այն չէր։ ​― Ուրեմն, շներն ի՛մն են,― ասաց քարվանի տերը,― կապիր դրանց և տուր ինձ։

― Սպասի՛ր, դեռ էլի մտածեմ,― ասաց Թաթուխը.― մի ծառի անուն գիտեմ, ահա՛ լեզվիս ծայրին է, բայց ուղիղ միտս չի գալիս, որ ասեմ․ ես հաստատ գիտեմ, որ ա՛յն պիտի լինի։

Այս միջոցին ծոցումը մի բան սկսեց ճրրալ ու վերջը որոշ ձայնով ասաց. ― Ճրրր… ճրրր ճա՛պկի[12], ճրր ճա՛պկի, ճա՛պկի։― Այս ասողը ծոցումը դրած արյունի կաթիլն էր։

― Գտա՜, գտա՜,― բացականչեց Թաթուխը և, գավազանից բռնելով, ասաց,― ճապկի է։

― Գտա՛ր,― ասաց քարվանի տերը,― քեզ արժանի է իմ քարվանը։

― Բոլոր քարվանդ ինձ հարկավոր չէ,― ասաց Թաթուխը,― ես մի հովիվ մարդ եմ, վաճառական չեմ. մի բեռը շորեղեն տուր, տանեմ ինձ համար աղջիկ ուզեմ, պսակվեմ, այդ էլ բավական է ինձ։

Քարվանի տերն ընտրեց ընտիր ճոթեղեն[13] և, ինչ զարդ ու զարդարանք որ պետք էր հարսի ու փեսայի համար, բարձեց մի ջորու վրա և տվավ Թաթուխին։

Մի քիչ որ հեռացավ Թաթուխը՝ տեսավ, որ ծոցումը մի բան է պրպտում։ Ձեռքը ներս տարավ, որ տեսնի՝ ի՞նչ է, և դուրս քաշեց մի ահագին օձ։ Արյունի կաթիլը դառել էր օձ և գլուխն արդեն հանել էր և մեկնել դեպի Թաթուխի բուկը։ Թաթուխը դեն շպրտեց այդ օձը, որ ամեն մի վայրկյանում հաստանում և երկարում էր, որ վիշապ դառնա, և ասաց իր շներին.

― Զանգի-Զրանգի, հենց հո՛ւպ տվեք, հենց կո՛ւլ տվեք, որ մի պուտ արյուն չկաթի։

Շներն այսպես էլ արին և վիշապ աղջկա հետքը կտրեցին։

Թաթուխը հասավ տուն՝ ամեն բարիք բարձած ջորուն։ Իր համար աղջիկ ուզեց, պսակվեց։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Posted in Uncategorized

Մեծ Հայքը I դարի վերջից մինչև III դարի սկիզբը

Սանատրուկ II: Տրդատ I-ին հաջորդած Սանատրուկ II-ը (88-110 թթ.) փայլուն տիրապետում էր ռազմարվեստին: Նրա օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց մանավորվածության՝ Հայաստանում գահակալում էր միայն այն անձնավորությունը, ով ստանում էր երկու կողմերի համաձայնությունը: Երբ խախտվում էր այդ պայմանավորվածությունը, Հայաստանը դառնում էր թեժ պայքարի թատերաբեմ:
Մծուրքը: Ըստ Հռոմի և Պարթևստանի պայմանավորվածության Հայաստանում գահակալում էր միայն այն անձնավորությունը, ով ստանում էր երկու կողմերի համաձայնությունը։
Վաղարշ I: Վաղարշ I Արշակունու (117-140 թթ.) օրոք Արարատյան դաշտում գտնվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի: Նրա անունով այն կոչվեց Վաղարշապատ: Արքունիքը տեղափոխվեց նոր մայրաքաղաք: Վաղարշ I-ից հետո Հռոմեական կայսրությունը Հայաստանի թագավոր նշանակեց Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ով հայտնի էր նաև Տիգրան անունով:
Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը: Մեծ Հայքում գահակալած Վաղարշ II-ի ժամանակներից (185-198 թթ.) Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դար-ձավ ժառանգական` թագը հորից անցնում էր որդուն: Վաղարշ II-ը շարունակում է Վաղարշապատի կառուցապատումը և ամրությունների ստեղծումը: Նա պաշտ պանում է երկիրը Կովկասի լեռնական ցե-ղերի հարձակումներից, որոնց դեմ մղած պայքարում էլ զոհվում է:
Վաղարշ II-ին հաջորդում է որդին՝ Խոսրով 1-ը (198-215 թթ.): Նա հոր մահվան վրեժը լուծելու նպատակով հայոց զորքով արշավում է նույն լեռնական ցեղերի դեմ և ջախջախում նրանց: Հռոմեական կայսրը, որոշելով կայսրությանը ենթարկել Հայաստանը, խաբեությամբ Ասորիք է հրավիրում Խոսրով I-ին, ձերբակալում և ուղարկում Հռոմ։ Հայաստանում գահակալած Խոսրովի որդու՝ Տրդատ II-ի (216-252 թթ.) գլխավորությամբ հայերը ջախջախում և երկրից վտարում են հռոմեական զորքը: Այդ ընթացքում Հռոմում բանտարկության մեջ մահացել էր Խոսրով I-ը: Հայ-հռոմեական հարաբերությունները բարելավելու նպատակով Հռոմի նոր կայսրը թագ է ուղարկում Տրդատ II-ին:
Պարթևստանում գահակալական կռիվներից թուլացած պարթև Արշակունիները չեն կարողանում դիմակայել Սասանյաններին: 226 թ. Սասանյան Ար տաշիրը գրավում է երկրի գահը: Այդ ժամանակվանից մեր հարևան երկիրը հայտնի է Պարսկաստան անունով:
Պարթև Արշակունիներին պաշտպանող հայ Արշակունիները դարձան Սասանյան-ների հարստության հակառակորդը: Արտաշիր I Սասանյանի փորձը՝ տապալելու նաև Հայաստանում գահակալող Արշակունի-ներին, ավարտվում է պարտությամբ:

Հարցեր և առաջադրանքներ

Ներկայացրե՛ք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ I-ից հետո:

Տրդատ I-ին հաջորդած Սանատրուկ II-ը (88-110 թթ.) փայլուն տիրապետում էր ռազմարվեստին: Նրա օրոք Արածանիի ափին՝ Մշո դաշտում, կառուցվեց մանավորվածության՝ Հայաստանում գահակալում էր միայն այն անձնավորությունը, ով ստանում էր երկու կողմերի համաձայնությունը: Երբ խախտվում էր այդ պայմանավորվածությունը, Հայաստանը դառնում էր թեժ պայքարի թատերաբեմ:

Ո՞ր քաղաքը կառուցվեց Վաղարշ I-ի օրոք:
Վաղարշ I Արշակունու (117-140 թթ.) օրոք Արարատյան դաշտում գտնվող նախկին Վարդգեսավան գյուղաքաղաքը վերածվեց մեծ քաղաքի: Նրա անունով այն կոչվեց Վաղարշապատ:

Ո՞ր արքայից Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դարձավ ժառանգական: Ինչո՞ւ:
Մեծ Հայքում գահակալած Վաղարշ II-ի ժամանակներից (185-198 թթ.) Արշակունիների արքայատոհմի գահակալությունը Հայաստանում դար-ձավ ժառանգական` թագը հորից անցնում էր որդուն:

Ի՞նչ ընթացք ունեցավ հայ-հռոմեական հակամարտությունը Խոսրով I-ի օրոք:
Հռոմեական կայսրը, որոշելով կայսրությանը ենթարկել Հայաստանը, խաբեությամբ Ասորիք է հրավիրում Խոսրով I-ին, ձերբակալում և ուղարկում Հռոմ։

Ինչո՞ւ սրվեցին հայ-պարսկական հարաբերությունները 3-րդ դարում։
Պարթևստանում գահակալական կռիվներից թուլացած պարթև Արշակունիները չեն կարողանում դիմակայել Սասանյաններին: 226 թ. Սասանյան Ար տաշիրը գրավում է երկրի գահը: Այդ ժամանակվանից մեր հարևան երկիրը հայտնի է Պարսկաստան անունով:
Պարթև Արշակունիներին պաշտպանող հայ Արշակունիները դարձան Սասանյան-ների հարստության հակառակորդը: Արտաշիր I Սասանյանի փորձը՝ տապալելու նաև Հայաստանում գահակալող Արշակունի-ներին, ավարտվում է պարտությամբ:

Posted in Uncategorized

Գործողություններ տասնորդական կոտորակների հետ

12,75 + 8,965 = 21,715

−7,38 + 5,14 = -2,24

25,67 − 14,92 = 10,75

3,897 + 9,56 =13,457

−6,25 + 13,78 = 7,53

48,36 + 23,89 =70,47

13,5 + 9,745 =23,245

−19,24 + 7,56 = -11,68

56,9 − 37,68 = 19,22

−8,12 + 3,99 = -4,13

4,328 + 7,493 = 11,821

−15,6 + 11,75 = -3,85

2,43 − 3,7 = -1,27

10,67 + 14,25 =24,92

−12,14 + 8,92 = -3,22

22,84 − 9,56 = 13,28

15,63 + 17,98 = 33,61

−21,35 + 13,12 = -8,23

17,88 − 6,57 = 11,31

−13,4 + 11,85 = -1,55

9,215 + 4,378 = 13,593

−18,74 + 22,98 = 4,24

6,445 − 3,16 = 3,285

−23,5 + 19,72 = -3,78

45,68 + 32,54 = 78,22

2. Հաշվի’ր քառակուսու պարագիծը  և մակերեսը, եթե նրա կողմը 3,25 սմ։
Պարագիծ՛
4 х 3,25 = 13
Մակերես՛
2 x 3,25 = 6,5

3. Հաշվի’ր ուղղանկյան մակերեսը և պարագիծը, եթե նրա երկարությունը 5,6 մ է, իսկ լայնությունը 1,2 մ։

Posted in Uncategorized

Գործնական աշխատանք

Լրացնել  բաց թողնված տառերը՝ ն կամ մ:
Մանվելն ու Սամվելը մանկության ընկերներ են: Իրարից միշտ անբաժան են եղել: Դեռ  փոքր էին, երբ վերցնում էին զամբյուղները դամբուլ բերելու, խաղում գետեզրի շամբուտում, մայրիկների համար սարի սմբուլ, սուսամբար բերում: Ապրում էին գյուղական անպաճույճ կենցաղով ու երջանիկ էին:  Պատանեկության անբասիր անուրջներն անավարտ մնացին, սկսվեց պատերազմը: Ամբարիշտ ֆաշիստները հարձակվեցին, ռմբակոծեցին, հրդեհեցին: Ամբարտավան հրոսակներին հակահարված տալու և հայրենիքի պատիվն անեղծ պահելու համար տղաները մեկնեցին ռազմաճակատ: Հոծ ամբոխ էր հավաքվել կայարանում: Հրաժեշտի ամպագոռգոռ խոսքեր չասվեցին: Ժողովուրդն անբարբառ տխուր-տրտում, ճամփա գցեց իր բազում զավակներին: Մանվելն ու Սամվելը ծառայում էին նույն վաշտում: Մեկը բամբեր էր մյուսը` կապավոր: Անվերապահորեն վստահ էին, որ անպայման կհաղթեն: Այդպես էլ եղավ: Երկուսն էլ պարգևներով տուն վերադարձան: Այժմ էլ ապրում են իրենց գյուղում:  ունեն բարի համբավ, սիրված են բոլորից:  Գյուղը  սակավաջուր էր: Ընկերներն ամբարձիչներ բերեցին, ամբարտակ կառուցեցին: Գյուղը ամբավ բերք ստացավ, ամբարները լցվեցին: Մեծ բարեկամությունից բոլորն են օգտվում:

Լրացնել բաց  թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույզ էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիասը:  Գրակալի առաջ մտասույզ  նստած` քննախույզ հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զևսի արձանը: Նրա հոգին բզկտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի  տալ անշունչ մարմարին:
Պարզկա գիշեր էր: Պարսկական երկնակամարում փայլփլում էին աստղերը:  Հազկերտի հրավերով Վասակը` Հայաստանի մարզպանը, ժամանել էր Տիզբոն և այժմ բաց նստած` նայում էր մզկիթների երկնասույզ մինարենիներին: Անհույս էր, թե գործերը հարթ  կգնան:
Պարտիզպանը Թիֆլիսից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն  գույնզգույն ծաղիկներ և հետզհետե կտարածվեն շուրջբոլորը:
Ավտոբուսի պատուհանից հիպնոզված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: Որպիսի աննման տեսարան: 
Որպեսզի պատկերացնես, աչքովդ պիտի տեսնես:

Որտեղ անհրաժեշտ է ը գրիր:

Դասընկերներով անակնկալ  մի որոշում կայացրինք՝ արշավ կազմակերպել դեպի Մայմեխի կատարը և ամրացնել հայոց եռագույնը: Ակնթարթորեն  ընդունված որոշումը բոլորիս ոգևորեց: 
Վերընթաց ճանապարհն անցնում էր որոտընդոստ գետակին զուգընթաց, ծառերը մթնկա անտառում թվում էին գիրկընդխառն կարպարանքներ և անըմբռնելի երկյուղով լցնում մեր սրտերը: 
 Վերելքը դժվարին էր, բայց  ինքնստիքյան հասկանալի է, որոշեցինք հաղթահարել,  խոչընդոտները և չընկրկել: 
Լուսնկան նոր էր անհետացել երկնակամարից, երբ  հասանք հովվական  վրանների, որտեղ մեզ   հյուրընկալեցին ջերմորեն:  
Նախընտրեցինք չհանգստանալ և ոտքի վրա մի-մի  բաժակ  կամ ըմպելով` առաջ ընթացանք: 
Կորնթարդ բլրակները թվում էին  անվերջանալի;
 Որքան  բարձրանում էինք, սրընթաց գետակի ջրերն ավելի զուլալվում էին,  և մենք   մերթընդմերթ տեսնում էինք արևի տակ ցոլացող  կարմրախայտ ձկներին, որոնք,  ասում են  ձկնկիթ են դնում  բարձրանմատչելի  ակունքներում;  
Հետզհետե օրը ցրտեց, և  դաշտային բուսականության փոխարեն մեր առջև  փռվեցին Ալպյան  գույնզգույն ծաղիկներ: 
Վերջապես սարի կատարին ենք: Ակնդետ նայում ենք հրաշալի  բնապատկերներին և  սքանչանում։

Լրացնել բաց թողնված տառերը` ջ, ճ կամ չ:
Զիջելով կնոջս ու զոքանչիս ցանկությունը՝ ամռանը ամբողջ  ընտանիքիս տարա Սոչի: Առաջին անգամ էինք լինում այնտեղ: Իսկական ծովափնյա քաղաք՝ գաղջ, բայց առողջարար օդով, լաջվարդ երկնքով, պճրուհու սեթևեթանքով նազով սոճիներով ու նոճիներով, պճնված ծաղկաստաններով լի չինական խառնիճաղանջ  վարդաթփերով, գաճաճ ալոճենիներով, որոնց միջև հանգիստ ճեմում են գույնզգույն թռչուններ, հատկապես` սիրամարգեր: Ողջ օրը`  աղջամուղջից մինչև ուշ գիշեր ծովափը լեցուն է հովեկներով: Միայն միջօրեին մարդիկ մի  կարճ ընթացք մինչև երեկո փախչում են լողափերից, ապա ամբողջ երեկոն դարձյալ անցկացնում այնտեղ: Երեխաներն ուրախ  թռչկոտում են, թրջում միմյանց, մխրճվում տաք ավազի մեջ: Սոչիում հանգստացողը չի զղջա, որովհետև որևէ խոչընդոտի չի հանդիպի ոչինչ չի աղճատի լիարժեք անհոգությունը: Ամեն ինչ կարելի է ձեռք բերել զեղչ գներով: Երեխաներիս սիրած վայրը գազանանոցն էր, ուր  կային դարչնագույն արջեր, եղջերուներ, վայրի խոզեր` իրենց գոջիներով ու  խոչկորներով, այծեղջյուրներ, փղեր` երկար կնճիթներով, նույնիսկ  չղջիկներ, բվեճներ, կարիճների տեսակներ: Հատկապես հետաքրքիր էին կապիկները, որոնք  մարդու պես քրքջում են,  քրթմնջում, հառաչում, կառչում ճյուղերից, իջնում, բարձրանում: Հրաշալի անցկացնելով ամառը` օգոստոսի վերջին հրաժեշտ տվեցինք Սոչիին:

Ընդգծիր բարդածանցավոր բառերը:
Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց:

Posted in Uncategorized

Տասնորդական կոտորակների հանում

1․ Կատարի՛ր հանում

ա) 9,6-6,5=3,1
բ) 8,68-5,68=3
դ) 17,59-6,49=11,1
ե) 2,22 — 4,35 = -2,13
զ) 66,353-4,78=61,573
է) 7,7-6,88=0,82

2․ Կատարի՛ր գումարում

ա) 0,352 + 3,278 = 3,630
բ) 12, 682 + 5, 7 = 18, 382
գ) 9,875 + 86,131=96,006
դ) 3, 6 + 1, 45 + 0, 7 = 5,75
ե) 7,8091 +0,88 = 8,6891
զ) 6,8 +0,123 + 16,46 = 23,383

3․ Կատարի՛ր գործողությունները

ա) 8, 7 + 9, 6 =18,3
բ) 134, 1 + 6, 78 = 140,88
գ) 9,2-6,78 = 2,42
դ) 85,4-1,017=84,383
ե) 23, 1 + 0.786 = 23,886
զ) 840-0,0079 = 839,9921
է) 0,05-0,0146 = 0,0354
ը) 0,004-0,00078 = 0,00322
թ) 3-2,999 = 0,001
ժ) 65-2,548 = 62,452
ի) 78-77,659 = 0,341
լ) 36,5-0,6 = 35,9

4․ Հաշվի՛ր արտահայտության արժեքը:
ա) 0, 11 + 9, 83 — 3, 28 — 1, 76 = 4,9
բ) 11,371-8,93 + 2,212 = 4,653
գ) 14,87(5,82-3,27) = 14,87 x 2,55 = 29,74 + 7,435
դ) 14- (7, 85 + 3, 96) = 14-11,81 = 2,19

5․ Առաջին դաշտից հավաքեցին 89,36 տ ցորեն, իսկ երկրորդից՝ 14,25 տ ցորեն: Որքան ցորեն հավաքեցին երկու դաշտերից միասին։
89,36 + 14,25 = 103,61 տ ցորեն։

6․ Պղնձյա 100 մ հաղորդալարի փաթեթից օգտագործեցին 67,75 մ։ Քանի՞ մետր հաղորդալար մնաց փաթեթում:
100 – 67,75 = 32,25 մ

7․ Երկու քաղաքների հեռավորությունը 120 կմ է։ Այդ քաղաքներից միմյանց ընդառաջ դուրս են գալիս երկու հեծանվորդներ, որոնցից մեկը ժամում անցնում է 13,4 կմ, իսկ մյուսը` 10,6 կմ ճանապարհ: Քանի՞ կիլոմետրով կփոքրանա նրանց միջև հեռավորությունը՝ ա) 1 ժ հետո, բ) 3 ժ հետո: Քանի՞ ժամ հետո նրանք կհանդիպեն:

8․ Գտի´ր BCD եռանկյան պարագիծը, եթե BC 2,6 դմ, CD-ն մեծ է BC-ից 0,8 դմ–ով և փոքր է BD-ից 1,2 դմ–ով։
2,6 + 0,8 = 3,4
3,4 + 1,2 = 4,6
2,6+3,4+4,6=10,6

9․ Լուծի՛ր հավասարումը

ա) x + 3, 8 = 5
x = 5 – 3,8
x = 1,2
բ) y — 3, 7 = 2, 3
y = 2,3 + 3,7
y = 6
գ) 12, 5 — z = 2, 3
z = 12,5 – 2,3
z = 10,23
դ) 16, 5 + t = 10, 2
t = 10,2 – 16, 5
t = -6,3
ե) 2, 8 + u + 1, 7 = 10, 5
u =10,5 – 4,5
u = 6
զ) (4, 6 — v) + 2, 8 = 2, 4
4, 6 — v + 2, 8 = 2, 4
7,4 – v = 2, 4
-v = 2,4 – 7,4
-v = -5
v = 5

10․ Մեծությունները գրառի՛ր տասնորդական կոտորակների տեսքով և համեմատի՛ր։
ա) 6 կգ 8 գ և 7 կգ 1 գ
6,8 < 7,1
բ) 5 կգ 275 գ և 4 կգ 986 գ
5,275 > 4,986
գ) 6 մ 37 սմ և 4 մ 265 սմ
6,37 < 6,65
դ) 7 կմ 1250 մ և 8 կմ
8,250 > 8