Հաշվետվություն

Ես Տիգրան Սուպիկյանն եմ։ Ապրում եմ ՌԴ-ում։ Հեռավար սովորում եմ Հարավային դպրոցի 3*3 դասարանում։ Յուրաքանչյուր շաբաթ օր մենք ընկեր Սեդայի հետ տեսակապով միանում ենք։ Ընկեր Սեդան բացատրում է մայրենիի և մաթոմատիկայի առաջադրանքները և ես կատարում եմ դրանք։ Ընկեր Սեդան շատ մատչելի է բացատրում։ Ես կարողանում եմ բլոգում աշխատել։ Բլոգում տեղադրում եմ մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի նյութերը, ինչպես նաև իմ տեսահոլովակները։

   Հոկտեմբեր ամսին ես Հայաստանում էի և շատ ուրախ էի, որ կարող եմ դասերին ներկա լինել հենց դասարանում։  Շատ էի կարոտել ընկերներիս և ուսուցիչներիս։

   Այդ ընթացքում ընկերներիս հետ հասցրեցի գնալ ագարակ։ Շատ հետաքրքիր օր ունեցանք։ Ես կենդանիներին շատ եմ սիրում։

   Նաև հասցրեցի լինել   Կոմիտասի թանգարանում։ Ինձ համար շատ հետաքրքիր էր։

  Ես շատ եմ ուզում վերադառնալ Հայաստան և հաճախել իմ հարազատ դպրոց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar