Դերանուն

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին։

Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:

Ես-Տիգրանը

Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը։

Ես-Նվարդ

Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:

Դու-տղան

Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան։

Դու-Ռուբենը

Վարորդը նոր միայն նկատեց մեզ։ Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց։

Նա – վարորդը

Նա թվաբանությունից ամենաուժեղն է – ընկերուհուն գովում էր Նվարդը։ 1.-

Նա-ընկերուհին

236. Ի՞նչ անուն կտաս ես, դու, նա բառերին:

Ես Տիգրանն եմ, Դու Արեգն ես, Նա Գաբին է։

237. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ`

-Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է։ Ես – Նա, ով խոսում է Տիգրանի հետ։

Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ,

Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել լռում,- Լևոնը: ni ինձ չես ասում։ հետաքրքրությունից Դու ինչո՞ւ ես վառվում

Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում t,- զգուշացրեց Լևոնը:

Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում tp Տիգրանը:

238. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը

գտնենք,- շշնջացի ես:

Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ

Հայկը:

դուք եք հորինել, ոչ մի ռոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս եկավ:

Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը։

239. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

Ես, դու, նա

Մենք, դուք նրանք

240. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.

Բ. դու, դուք.

Գ. նա, նրանք:

241. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել։ Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում։ Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը։ Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը։ Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է։ Սա էլ վկայում է, է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ։ Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում՝ նետ-աղեղն -աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

242. Կերերի փոխարեն գրի´ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե այդքան սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կրարձրանա:

Թուրքմենիայում այնպիսի վայր կա, որտեղ ամռանն այնքան չղջիկ է հավաքվում, որ դա անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաp ամռանն այդպես հավաքվում է մոտ քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ վնասակար միջատ: Այդպես սնվելով` չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց, ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն այդպես ձմեռել չեն կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին: Ձմռանը նրանք չվում են այնտեղ, որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև գարուն:

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են:

Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն։ Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք` I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Skip to toolbar