Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը՝ առանձնացնելով անծանոթ բառերը:

Դարսել, տարափ, սաղարթ։

2. Բացատրի՛ր բառերը

ծնավ-ծնվեց

սնավ-սնունդ տվեց

քնավ-քնեց

3.Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։

4․ Բացատրի՛ր ոսկի տերև բառակապակցությունը և գործածի՛ր նախադասության մեջ։

Բացատրություն․

ոսկի տերև-դեղին տերև

Նախադասություն․

Ես աշնանը քայլում էի բակում և տեսա, թե ինչպես են ծառերից թափվում ոսկի տերևներ։

5. Կադա՛ ընդգծված բառերը և փորձի՛ր բառազույգեր կազմել։

Օրինակ՝ սարսել-դարսել

Միրգ-գիրկ, սնավ-ծնավ-քնավ, փչելով-ճչելով-դարսելով

Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

Առաջադրանքներ

1. Կարդա՛ բանաստեղծությունը և նկարի՛ր քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

2. Բացատրիր արտահայտությունները

վար եկան-ցած իջան

շար եկան-շարվեցին

մաղ տալ-մաղել

շաղ տալ-տարածել

քող կապել-

3. Փորձիր քո բառերով պատմել բանաստեղծությունը։

Բանաստեղծությունը ցուրտ աշնան մասին է, երբ անընդհատ անձրև, ամպրոպ և կայծակ է, և արևը դուրս է գալիս եվ ամպերը կորչում են։

4 . Գրի՛ր տրված բառերի հականիշները:

վար-վեր

պաղել-տաքանալ

հեռու-մոտիկ

վառել-հանգցնել

5. Դուրս գրիր բանաստեղծության այն տողերը, որոնց մեջ գույն կա։

Սևուկ ամպեր վար եկան, Արյուն-ամպից քող կապեց։

Երաժշտությունը իմ կյանքում

Բարև ձեզ։ Ես շատ եմ սիրում ռուսերեն և անգլերեն երգեր։

Նաև շատ եմ սիրում պարել։

Երբ իմ լսած երգերից եմ լսում, անկախ ինձնից սկսում եմ պարել։

Անգլերեն երգերից ես սիրում եմ <<Toxic>> երգը և նմանատիպ ուրիշ երգեր։ Իսկ ռուսերեն երգերից սիրում եմ

Fixeye բլոգերի երգերը։

Իմ կարծիքը

<<Մի խաբվիր արտաքին տպավորությամբ, դա վայել չէ պայծառատես

աչք ու սիրտ ունեցողին>>։

Ի՞նչ եք դուք հասկանում այս նախադասությունը կարդալուց հետո։

Ես հասկանում եմ, որ պետք չէ գնահատել մարդուն տեսքով, պետք է գնահատել մարդու հոգին և ներաշխարհը։

Վիլյամ Սարոյան․ Ես

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

Կարդա’ պատմվածքը և դո’ւրս գրիր հականիշները:

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն, թացն ու չորը, բարձր ու ցածրը,

ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը, լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Ծնողներ բառը, որովհետ ծնողները ամենաթանկ մարդիկ են քո համար։

Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

Որովհետև մարդիկ հոքնել եին <<ես>> ասելուց։

Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

Բարև և ցտեսություն։

Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։

Լուռ և լացկան։

Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:

Աղվեսը և Արջը

Ամեն առավոտ արջը մռնչում է, բոլոր գազաններին արթնացնելով։

Գազանները վախենում են արջից և փախչում։

Աղվեսը փախչում և մտածում էր <<Ինչու՞ է, որ արջից վախենում են, իսկ ինձնից ոչ>>։

Այդ մտքից հետո նա փորձեց մռնչալ, բայց ամեն անգամ միայն ֆշոց էր լսվում։

Նրան մոտեցավ գայլը և ասաց .

—Մեզանից ոչ ոք չի կարող արջի նման մռնչալ։ Արջը արջ է, մենքմ մենք ենք։

Ասաց և գնաց։

Վիլյամ Սարոյան. Նապաստակն ու առյուծը

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է.

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր վախից սրտաճաք լինեն։

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես, ոչ թե՝ առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

4. Paint ծրագրով նկարի’ր առակի քեզ ամենից դուր եկած հատվածը:

5. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին:

Լրացուցիչ աշխատանք

1. Կարդացե՛ք դերերով և ձայնագրե՛ք. Աշխատանքը կարող ես կատարել բակի ընկերներիդ կամ ընտանիքիդ անդամների հետ;

2. Համապատասխան երաժշտության կամ նկարաշարի համադրումով, քեզ ծանոթ մոնտաժային ծրագրի օգնությամն ուսումնական նյութ պատրաստի՛ր և հրապարակի՛ր քո բլոգում:

3. Խորհուրդներդ մուտքագրի՛ր այս էջի ,,ավելացնել կարծիքներ,, բաժնում:

Աշխատանք գիրք-տետրով

Սա ես եմ՝ այս գրքի հերոսը։

Անունս Պարապ է։

Նկարագրիր ինձ․

Դու տուփի նմանես, դու գեղեցիկես, դու նամնես մուլտփիլմի հերոսի,

դու աչքեր ունես, քո գլխին կա գիրք,

քո կողքը կա ստորակետ,

դու կուբիկ ռուբիկի նման ես,

քո կոշիկները նրբերշիկից են,

քո կոշիկները ուտելուեն մարդիկ,

դու գրքեր ես գրում։

Skip to toolbar